Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն ասել է, որ Արեւմուտքը հրահրում է իրադրության դեգրադացում Հարավային Կովկասում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, նրա զարգացման եւ փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդման պայմանների ստեղծմամբ։ Դրա համար Ռուսաստանը հետեւողականորեն ձեռնարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման  քայլեր՝ ի շահ այդ երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման»,- ասել է Պատրուշեւը ԱՊՀ երկրների գործընկերների հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի ԱԽ քարտուղարը նշել է, որ տարածաշրջանում վիճելի հարցերը կարելի է լուծել միայն առանց Արեւմուտքի կամ այլ արտատարածաշրջանային ուժերի մասնակցության։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն