Այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը իրատեսական չեմ համարում, բայց խաղաղության պայմանագրի կնքումից հետո հիմնական փոխադրումները կլինեն Ադրբեջանի տարածքով։ Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Այնտեղով ճանապարհն ավելի կարճ է, ավելի հարմար է, և նախկինում՝ Խորհրդային Միության ժամանակներում, այդ ճանապարհն է գործել, և ես վստահ եմ, որ դա գործելու է, և հայկական ծագման ապրանքների մրցունակությունը ՌԴ-ում ավելանալու է, որովհետև ճանապարհն ավելի կարճ է, ռիսկերն ավելի քիչ են և այլն, և այլն: Առանց խաղաղության պայմանագրի դա իրատեսական չէ»,- ասաց նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն