Ուկրաինան, հետևելով ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականին, ակնկալում է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական քաղաքական որոշում կկայացվի դեկտեմբերին ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի առաջարկությունները:

Նա հավելել է. «Մենք ընդունում ենք բոլոր անհրաժեշտ որոշումները, և Ուկրաինան պետք է լինի Եվրամիության կազմում»։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չորեքշաբթի ավելի վաղ ասել էր, որ կազմակերպությունն առաջարկում է ԵՄ-ի խորհրդին բանակցություններ սկսել Մոլդովայի և Ուկրաինայի հետ՝ համայնքին անդամակցելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ, հանձնարարականն ուղեկցվել է ցուցումով, որ Ուկրաինան պետք է կատարի մի քանի պայման։

Եվրահանձնաժողովը ընդունել է, որ Կիևը կատարել է անդամակցության բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ յոթ պայմանից միայն չորսը։ Ուկրաինան, մասնավորապես, պետք է աշխատի բարելավել լեզվական փոքրամասնությունների իրավունքների հետ կապված իրավիճակը, միջոցներ հատկացնի կոռուպցիայի դեմ պայքարի համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն