Արգելվել է Բրազիլիայից Հայաստան թռչնամսի ներմուծումը
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․ Բրազիլիայից թռչնամիս՝ 48792 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշներով, հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։