Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակով հանդիպման մասին պայմանավորվածություն այս պահին չկա․ ԱԳ փոխնախարար
Այս պահին Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակով որևէ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բանակցությունները փակուղի են մտել։
«Այս պահին որևէ հստակ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ Առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի չի ունեցել, բայց միջնորդները որոշակի աշխատանք են տանում՝ նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Սպասում ենք, որ նոր հանդիպում տեղի կունենա․ հանդիպման մակարդակի, վայրի և միջնորդի մասին այս պահին կդժվարանամ ասել»,- նշել է Կոստանյանը։