Եվրամիության երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը
Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ նոյեմբերի 13-14-ը Բրյուսելում կայանալիք նիստի օրակարգում լինելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ փոխանցում է «Արմենպրեսը»: Նշվում է, որ նիստին ակնկալվում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը։
Ստանոյի խոսքով՝ քննարկումը նախատեսված էր դեռ Լյուքսեմբուրգում կայացած նախորդ նիստին, բայց ժամանակի սղության պատճառով տեղափոխվել է նոյեմբերի 13-14-ի նիստ։