ԱՄՆ Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որով պահանջում է Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի կառավարության պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են անցյալ ամիս Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Բանաձևը, մասնավորապես, կոչ է անում Բայդենի վարչակազմին դադարեցնել բոլոր ռազմական օգնությունը Ալիևի կոռումպացված ռեժիմին,  պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ՝ հայ ռազմագերիներին անօրինական կալանավորելու համար։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն