Փաշինյանը Մակրոնի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը:
«Հիանալի զրույց ունեցա նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Քննարկեցինք բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացմանը, Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ԵՄ-ի հետ համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում իրավիճակին առնչվող հարցեր»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: