ՀՀ–ն 2-րդ անգամ անընդմեջ ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանի փոխնախագահ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ–ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում և անդրադարձել Լեռնային Ղարաբաղում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը վանդալիզմից և թալանից։

Անի Բադալյանը նաև նշել է, որ ՅՈւՆԵՍԿՕ–ի Գլխավոր համաժողովի նստաշրջանի նախորդ ընտրությունները կայացել էին 2021 թ.։

Ամփոփելով նախորդ շաբաթ ՅՈւՆԵՍԿՕ–ում Հայաստանի ներգրավածությամբ կայացած կարևոր միջոցառումները` Բադալյանը նշել է, որ նախարար Միրզոյանը համաժողովի շրջանակներում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ և մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման, պղծման կամ յուրացման հիմնավոր ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով մշակութային հուշարձանների պահպանությանը ՅՈւՆԵՍԿՕ–ի գործուն ներգրավման անհրաժեշտությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն