Եվրամիությունը չի թաքցնում Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից և Հարավային Կովկասից դուրս մղելու և զսպելու իր մտադրությունները, սակայն դա չի հաջողվի:«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները: Դա չի ստացվի: »,-ասել է Լավրովը, որի հետ զրույցը հեռուստալրագրող Պավել Զարուբինը հրապարակել է իր Telegram-ում։

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատմականորեն գտնվում է այս տարածաշրջաններում և ոչ մի տեղ չի անհետանա։ Նրա խոսքով՝ Մոսկվայի դաշնակիցներն ու գործընկերները «դա շատ լավ գիտեն»։

«Խոսքը միայն հրապարակումների մասին չէ, այնտեղ նույնիսկ արևմտյան աշխարհի ղեկավարներն են իրենց թույլ տալիս բավականին տաղտկալի հայտարարություններ անել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ պատասխանելով արևմտյան լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ հարցին, ըստ որոնց՝ «Ղազախստանը ՌԴ-ի հետնաբակն է»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն