Առհասարակ, ես  կարծում եմ, որ բոլոր այն իրավաբանական անձինք, կազմակերպությունները, խմբերը, որոնք անարգում են քաղաքապետարանի, ավագանու որոշումները, մենք պետք է համապատասխան կարգավորումներով վերաբերմունք ցույց տանք: Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մի կարևոր բան 2018 թվականից հետո փոխվել է՝ այն է, որ բոլոր հնարավորությունները կան վիճարկելու այս կամ այն որոշումը, բայց եթե քաղաքապետարանն ունի այս կամ այն քաղաքական դիրքորոշումը, մի քիչ ավելի պետք է չոր լինի: Եթե, օրինակ, որոշել ենք, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքների համար կառուցապատողները պետք է վճարեն, քանի որ տարիներով Երևան քաղաքում իրականացվել են անկանոն կառուցապատումներ և դրա արդյունքում Երևան քաղաքը բացի տուժելուց ոչ մի բան չի ստացել, չեն կառուցվել մանկապարտեզներ, քաղաքը չի շահել դրանից, մենք որոշել ենք, որ պետք է բալանսավորենք այդ կառուցապատումները»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանը նշեց, որ եթե որոշ գործընկերներ կարծում են՝ սա անարդար է, ապա պետք է ավելի ինստիտուցիոնալ զարգացնել այս թեման և ավելի արդար կարգավորումներ ներդնել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն