Թաղապետը վթարի էր ենթարկվել, տեղակալն էլ՝ անպատրաստ էր
Այսօր վթարի է ենթարկվել Նոր Նորք վարչականի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ Այս մասին նշվեց այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովսեփ Աղազարյանը հայտնեց, որ իրենց զեկույցը պատրաստ չէ. «Ներողություն եմ խնդրում, մեզ մոտ ֆորս մաժոր էր եղել. վարչական շրջանի ղեկավարը վթարի էր ենթարկվել»: Ավինյանն արձագանքեց. «Տեղյակ եմ, բայց ենթադրվում էր, որ դուք պետք է ներկայացնեիք նրա փոխարեն»: «Հանպատրաստից եմ եկել, ներողություն եմ խնդրում»,- պատասխանեց Աղազարյանը: