Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 6-10-ը Ատտիկայի նահանգի Նեա Պերամոս քաղաքում տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձևաչափով համատեղ վարժանքներ։



Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից՝ համատեղ վարժանքները Հունաստան-Կիպրոս-Հայաստան 2023 թվականի համատեղ գործողությունների ծրագրի մի մասն են կազմում, որի նպատակն է՝ նպաստել մասնակից երկրների հատուկ նշանակության ուժերի փոխըմբռնման մակարդակի բարձրացմանը և գիտելիքների փոխանակմանը, ինչպես նաև նրանց գործնական կարողությունների զարգացմանը։

Հունաստանի ԶՈՒ-ը մասնակցել է համատեղ վարժանքներին՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի հատուկ պատերազմի հրամանատարության 1 օպերատիվ խմբով (Special Operations Task Unit – SOTU):



Համատեղ վարժանքների ընթացքում մասնակիցներն իրականացրել են հետևյալ գործողությունները․

• արագ արձագանքման մարտական կրակ.

• դիպուկահարության մարտավարություն և մեթոդներ.

• բնակելի տարածքում մարտի վարման մեթոդներ, մարտավարություն ու ընթացակարգ.

• փոքր ծավալի վարժանքի պլանավորում ու իրականացում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն