Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին, ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազարույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը»,-ասված է գրառման մեջ: