2024-ին պետական բյուջեի պակասուրդի և հատկապես կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար շարունակվելու է արտաքին ակտիվներից, աղբյուրներից միջոցների ներգրավումը, ինչպես նաև ազգային արժույթով պարտքի և ներքին պարտքի աստիճանական ավելացումը: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Պարտքի կայունության ապահովման, Կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից կարևոր է պետական ծախսերի իրականացումը՝ ի հաշիվ սեփական միջոցների և բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը՝ ի հաշիվ ներքին պարտքի ավելացման»,- ասաց նա:

ԿԲ նախագահը նաև ընդգծեց, որ ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ անորոշությունների էական ավելացման և դրա ներքո հարկաբյուջետային քաղաքականության հնարավոր ճշգրտումների պայմաններում կարող են ռիսկեր առաջանալ երկրում մակրոտնտեսական և գների կայունության ուղղությամբ:

«Նման պայմաններում ԿԲ-ն կշարունակի վերջին տարիներին որդեգրած պահանջարկի կարգավորման և գնաճային սպասումների կայունացման քաղաքականության հետևողական իրականացումը»,- ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն