Ազգային ժողովի նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը:   «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դիմելով ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին ասաց. « Ձեզ հայտնի՞ է կառավարությունն ի՞նչ տնտեսական  կառուցվածքային քաղաքականություն է վարում  և ԿԲ -ի գնահատականն ինչպիսի՞ն է .  երկրորդը՝ պետություն- մասնավոր համագործակցության համակարգին է վերաբերվում, 2024 թվականին ի՞նչ կոնկրետ ծրագրի մասին է խոսքը  և, հատկապես, պետություն-մասնավոր գործընկերության  համակարգի ներքո:  Ուղերձը նայում եմ, որևէ նոր ծրագրի մասին խոսք չկա»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Խմբակցության քարտուղարը նաև հարց բարձրացրեց ներդրումների մասին՝ անդրադառնալով ներդրումների վերաբերյալ ԿԲ նախագահի ներկայացրած վիճակագրությանը . « 2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին,  վիճակագրական կոմիտեի տվայալներով , իրական հատվածում ներդրումները շուրջ  48 տոկոսով անկում են ունեցել  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ո՞րն է Ձեր լավատեսության հիմքը, որ նման եզրակացության եք գալիս՞ »:

Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն