Հայաստանում տնտեսական աճի թիրախային ցուցանիշը 2024թ. կմնա 7 տոկոսի մակարդակում (ինչպես եւ 2023թ.)։ Այս մասին նշվել է հանրապետության 2024թ. պետբյուջեի նախագծում, որը խորհրդարանական հերթական քառօրյայի ընթացքում ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը։

Պետբյուջեի եկամուտների մասը 2024թ. կկազմի 2,676 տրլն դրամ։ Ընդհանուր ծախսերը նախատեսված են 1,108 տրլն դրամի մակարդակով։

Հայաստանի կառավարության պարտքը ՀՆԱ-ի հանդեպ 2024թ. կավելանա 1,4 տոկոսային կետով՝ 48,4 տոկոս։

Նախագծում դրված է ծախսերի մասի 3,2 տոկոսի չափով դեֆիցիտ։ Սակայն բյուջեում Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի ներառումը ծախսերը կավելացնի 144 մլրդ դրամով, ինչն, իր հերթին, կհանգեցնի 4,6 տոկոս դեֆիցիտի։

Հարկային մուտքերը ՀՀ պետբյուջե 2024թ. նախատեսված են 2,566 տրլն դրամի չափով, ինչը պետք է հանգեցնի ՀՆԱ-ի հանդեպ հարկերի բարձր հարաբերակցության 0,75 տոկոսով։ Կառավարությունը որպես հարկային վարչարարության նպատակ նախատեսում է ամեն տարի բարելավել այդ ցուցանիշը 0,5 տոկոսով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն