Էրդողանն Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»։ Նրա խոսքով՝ Իսրայելն «իրականացնում է Գազայի եւ քաղաքի բնակիչների լիակատար ոչնչացման ռազմավարություն։ «Ես բացահայտ հայտարարում եմ, որ Իսրայելը ահաբեկչական պետություն է»։
Էրդողանը Նեթանյահուին կոչ է արել հայտարարել Իսրայելի միջուկային զինանոցի մասին։
Նա նորից հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի անդամները «ազատարարարներ» են, որոնք պաշտպանում են իրենց հայրենիքը։ «Մենք քայլեր կձեռնարկենք, որպեսզի երաշխավորենք, որ իսրայելական քաղաքական եւ ռազմական առաջնորդները կկանգնեն միջազգային դատարանների առջեւ»,- հավաստիացրել է Էրդողանը։