Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Շվեյցարիա
Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Շվեյցարիայի Նյուշատել քաղաք, որտեղ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում նոյեմբերի 17-ին կմրցի Շվեյցարիայի Մ-21 ընտրանու հետ: Թիմը նոյեմբերի 18-ին կմեկնի Ֆինլանդիայի Տուրկու, որտեղ նոյեմբերի 21-ին կհյուրընկալվի Ֆինլանդիայի հասակակիցներին:
ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ Մ-21 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝
Դարպասապահներ
Գոռ Մատինյան – ԲԿՄԱ
Սերգեյ Միքայելյան - «Փյունիկ»
Վլադ Չատունց – «Ալաշկերտ-2»
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
Նորայր Նիկողոսյան – ԲԿՄԱ
Արմեն Սարգսյան – ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան – ԲԿՄԱ
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Համլետ Մնացականյան - «Շիրակ»
Յուրի Մարտիրոսյան - «Վեստ Արմենիա»
Ավենտիս Ավենտիսյան - «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Տիգրան Ավանեսյան - «Բալթիկա» (Ռուսաստան)
Դարոն Իսկենդերյան - «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ)
Էդուարդ Բագրինցև - «Կրասնոդար-2» (Ռուսաստան)
Էդգար Փիլոյան – «Կրասնոդար-2» (Ռուսաստան)
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան – ԲԿՄԱ
Սերոբ Գալստյան - «Արարատ»
Լևոն Դարբինյան - «Շիրակ»
Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Գոռ Լուլուկյան - ԲԿՄԱ
Լևոն Վարդանյան - «Փյունիկ»
Համլետ Մինասյան - «Արարատ»
Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ