Անդրանիկ Թևանյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատը
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատը։
«Ես հրաժարվում եմ ավագանու մանդատից. խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը, և մեր 12 անդամները իրենց ակտիվ գործունեությամբ երևանցիների քվեն կարդարացնեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թևանյանը։