Անօդաչու թռչող սարքը հարվածել է Իրաքի հյուսիսում գտնվող Ալ-Հարիր ավիաբազային, որտեղ ամերիկյան և միջազգային ուժեր են տեղակայված, հայտնում է Sky News Arabia-ն։

Պատճառված վնասի մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը». այն ամերիկյան բազայի վրա հարձակումը բացատրել է «Գազայի հատվածում թշնամու հանցագործություններով»։ Անօդաչու թռչող սարքը, ըստ կազմակերպության, խոցել է նախատեսված թիրախը։

Նոյեմբերի 11-ին և 9-ին նույնպես բազան անօդաչու թռչող սարքով հարձակման է ենթարկվել։ Հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը 40 անգամ հարձակման են ենթարկվել՝ ըստ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհի գնահատականի: 22 հարձակում իրականացվել է Իրաքում, 18-ը՝ Սիրիայում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն