Միջազգային հանրությունը պետք է ստուգի` արդյոք Իսրայելն ունի՞ միջուկային զենք, թե՞ ոչ, քանի դեռ ուշ չէ՝ Գերմանիայից վերադառնալիս լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը:

Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ խոստացել է, որ Թուրքիան կանի ամեն հնարավորը, որպեսզի Իսրայելի ղեկավարությունը պատժվի Գազայի հատվածում «կատարած հանցագործությունների» համար: Նրա խոսքով՝ Իսրայելը կազատվի Նեթանյահուից, քանի որ նա ստիպում է իր երկրին՝ բարձր գին վճարել Գազայում գործողության համար: Էրդողանը նշել է, որ թուրքական հետախուզությանը հանձնարարել է հետաքննել Գազայի ուղղությամբ Իսրայելի հարվածները, որոնց ժամանակ կարող էին զոհվել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդները:

Էրդողանը խոստացել է նաև, որ Անկարան ջանքեր կգործադրի Գազայի ենթակառուցվածքների վերականգնման համար: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհը պետք է մոբիլիզացվի Գազային օգնելու համար:

Անդրադառնալով Գերմանիայում ունեցած հանդիպումներին՝ Էրդողանը նշել է, որ այդ երկրի իշխանությունները չեն մեկնաբանել Թուրքիային Eurofighter կործանիչներ վաճառելու հնարավորությունը: Նրա խոսքով՝ Անկարան փոխզիջումների չի գնա իր բանակի ամրապնդման հարցում և պետք է պատրաստ լինի բոլոր մարտահրավերներին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն