Ադրբեջանի կառավարությունը լրջորեն աշխատում է «Զանգեզուրի միջանցքը» շահագործման հանձնելու ուղղությամբ
«Ադրբեջանի կառավարությունը լրջորեն աշխատում է «Զանգեզուրի միջանցքը» շահագործման հանձնելու ուղղությամբ։ Պետական մաքսային ծառայությունը ևս մասնակցում է այդ աշխատանքներին»,-ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային ծառայության ղեկավար Շահին Բաղիրովը։
Նա նշել է, որ ներկայում աշխատանքներ են իրականացվում «Զանգեզուրի միջանցքի» անցակետերի ստեղծման ուղղությամբ. «Միաժամանակ մենք աշխատում ենք նոր ծրագրերի վրա, շինաշխատանքները կսկսեն հաջորդ փուլում»։