Խամենեին կոչ է արել իսլամական երկրներին ժամանակավորապես դադարեցնել հարաբերություններն Իսրայելի հետ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին էլ կիրակի հայտարարել է, որ Գազայի հատվածի հետ կապված իրավիճակի ֆոնին իսլամական երկրները պետք է որոշ ժամանակով խզեն հարաբերություններն Իսրայելի հետ:
Նա նաև առաջարկել է սահմանափակել Իսրայելին էներգառեսուրսների և այլ ապրանքների մատակարարումը։ Խամենեին նշել է, որ չնայած ժամանակակից սպառազինությանը և Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծություններին, իսրայելցի զինվորականներին չի հաջողվել ոչնչացնել ՀԱՄԱՍ խմբավորումը: