Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնից,  սույն թվականի օգոստոսի 15-ից ծառայության է կոչվել ԱՄՆ Արևելյան հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո։

Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը սույն թվականի օգոստոսի 15-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն