Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնն անվանակոչվել է մեր հայրենակից ամերիկահայ պատմաբան, «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի համահիմնադիր Վարդան Գրիգորյանի անվամբ։



Վարդան Գրիգորյանը մեծապես նպաստել է Նյու Յորքի հանրային գրադարանի վերականգնմանն ու վերածննդին։ Նա գրադարանի նախագահն էր 1981-1989 թվականներին։ Գրիգորյանի ղեկավարությամբ գրադարանը համաշխարհային ճանաչման կրթական հաստատություն դարձավ։



Հումանիտար հետազոտությունների կենտրոնը բաղկացած է չորս ընդհանուր ուսումնական դասասենյակներից, երկու անվանական սրահներից։ Կենտրոնն ունի նաև այլ ծրագրային տարածքներ հետազոտական միջոցառումների համար, որոնց ընթացքում լայնորեն կիրառվում են գրադարանի հավաքածուները, և որոնք ընդգծում են հետազոտությունների համար գրադարանում ստեղծված հնարավորությունները:



«Վարդան Գրեգորյան» կենտրոնը գիտաշխատողներին առաջարկում է աշխատասենյակներ, կրթաթոշակներ և ուսումնական սենյակի հասանելիություն հետազոտողների և գրողների համար, որոնց աշխատանքը կշահի գրադարանի հավաքածուների ինտենսիվ օգտագործումից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն