Հայաստանն առաջարկել է քննարկումից հանել Հարավային Կովկասի վերաբերյալ հայտարարության նախագիծը. ՀԱՊԿ քարտուղարություն
Հայաստանն առաջարկել է ՀԱՊԿ-ի քննարկումից հանել Հարավային Կովկասի վերաբերյալ հայտարարության նախագիծը՝ նշված է կազմակերպության քարտուղարության մեկնաբանության մեջ:
«ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերի նստաշրջանի որոշումների իրականացման և Բելառուսի Հանրապետության նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների պլանի համաձայն՝ մինչ օրս շրջանառվել է երկու փաստաթուղթ, որոնք առնչություն են ունեցել Հարավային Կովկասում իրադրության կայունացման հետ։ Խոսքը ՀԱՊԿ ՀԱԽ՝ «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման և «Հաջակցություն տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին՝ կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարության» նախագծերի մասին է:
Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերին ընդառաջ հայկական կողմն առաջարկել է քննարկումից հանել հայտարարության նախագիծը:
Հայաստան մոնիթորինգային առաքելություն ուղարկելու և այլ գործնական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ ՀԱԽ որոշման նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ: