Հայաստան ՀԱՊԿ դիտորդական առաքելություն գործուղելու և այլ գործնական միջոցներ տրամադրելու մասին որոշման նախագծի շուրջ աշխատանքները շարունակվում են, արձագանքելով ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներին` հայտարարություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը։

Անդրադառնալով Հայաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ նախագիծն օրակարգից հանելու վերաբերյալ Երևանի խնդրանքին՝ Կազմակերպոււթյունից նշում են.

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան (2022թ.) նստաշրջանի որոշումների կատարման և Բելառուսի Հանրապետության նախագահության օրոք կազմակերպության գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման գործողությունների ծրագրին համապատասխան՝ մինչ այժմ մշակվում է երկու փաստաթուղթ, որոնք կապված են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հետ։

Խոսքը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագծի և կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության մասին է, որն ուղղված է աջակցելու  այս տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին։ Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախօրեին հայկական կողմն առաջարկել է հետ կանչել Հայտարարության նախագիծը քննարկումից»,-ասված է ՀԱՊԿ հայտարարության մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն