ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկելու Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթում հայտարարեց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Վստահ ենք, որ մեր պայքարի ընկերը՝ մարդ, ում հետ 8 և ավելի ամիս շարունակ ամեն կերպ պայքարել ենք հակահայ դրսևորումների դեմ, լավագույնս կներկայացնի մեր ժողովրդի շահերը Ազգային ժողովի նախագահության կազմում», - ասաց Մամիջանյանը:

ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել է «Հայաստան» խմբակցությունը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն