Էկոնոմիկայի նախարար Իտալիայի զբոսաշրջության նախարարի հետ քննարկել է երկկողմ այցելությունների խթանման հարցը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Իտալիայի Բավենո քաղաքում անցկացվող Զբոսաշրջության միջազգային ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել Իտալիայի զբոսաշրջության նախարար Դանիելա Սանտանկեի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ այցելությունների խթանման հարցը, այդ թվում՝ վիզաների տրամադրման հետ կապված դժվարությունները, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային կլաստերների զարգացման և զբոսաշրջային կրթության տրամադրման վերաբերյալ։