ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Հայաստանում և ԱդրբեջանումԻրանի դեսպաններ Սեյեդ Աբբաս Մուսավի և Մեհդի Սոբհանի հետ, ինչի մասին նա գրառում է արել X-ի իր միկրոբլոգում:
«Ադրբեջանում և Հայաստանում Իրանի դեսպանների հետ հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում առանց օտարների միջամտության մշտական խաղաղության և կայունության հաստատմանը և ընդգծվել է ԻԻՀ կառավարության վարած հարևանության քաղաքականության շրջանակում երկու հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացումը»,-գրել է նա: