Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ակտիվությունը, ինչի արդյունքում փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն է ձեռքբերվել:

Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Փաշինյանը և Կորեայի Հանրապետության նախագահը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն