Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է Շուշիի հայկական գերեզմանոցը: Ենթադրվում է, որ բուլդոզերներով աղբի կույտեր են լցվել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք, այդպիսով վտանգելով առանց այդ էլ արդեն մասնատված տապանաքարերը:



«Գերեզմանատան գտնվելու վայրը հաստատվում է քարտեզներով, հրապարակումներով և վերջին լուսանկարներով: 18-19-րդ դարերի գերեզմանոցը լրջորեն վնասվել է խորհրդային տարիներին»,- նշված է Caucasus Heritage Watch-ի X-ի միկրոբլոգում:

Կազմակերպությունից հայտնել են նաև հայկական միջնադարյան վանքի ավերումը փաստագրելու մասին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն