Ղրղզստանը կփոխի ազգային դրոշի դիզայնը
Ղրղզստանում կփոխվի ազգային դրոշի դիզայնը. Գերագույն խորհրդի սահմանադրական օրենսդրության, պետական կառուցվածքի, դատական հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովը հաստատել է փոփոխությունները, հայտնում է Ղրղզստանի խորհրդարանի կայքը։
Հաղորդվում է, որ նոյեմբերի 28-ին հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել և հաստատել է «Ղրղզստանի Հանրապետության պետական խորհրդանիշների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Օրինագծով առաջարկվում է Ղրղզստանի Հանրապետության դրոշի ճառագայթների ձևը ալիքաձևից փոխել արևի ճառագայթները հստակ հիշեցնող ձևի։
Դրոշի վրա արևի ճառագայթների նոր ուրվագիծ մշակելու համար ներգրավվել են հեղինակները, որոնք կատարել են մաթեմատիկական հաշվարկներ, գծագրեր և հարակից աշխատանքներ, ասվում է զեկույցում։ Հեղինակներից մեկը՝ Ժուսուպ Մատաևը, ասաց, որ դրոշի սկզբնական տարբերակը փոփոխության է ենթարկվել, սկզբում առաջարկվել է այնպիսի ձև, որն ակնհայտորեն նման է արևի ճառագայթներին։