«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը, թե թոռը քոլեջում ուսանողի է դանակահարել։

Նա հավաստիացրեց, որ իր թոռն ու միջադեպին մասնակից մյուս ուսանողը լավագույն ընկերներ են, պարզապես չար կատակ է ստացվել։

 «Ոչ մի դանահակարություն չի եղել, քաշքշել են իրար, չար կատակ է ստացվել»,- պնդեց պատգամավորը՝ հայտնելով, որ իրավապահները զբաղվում են այդ միջադեպով։

 Նրա խոսքով՝ թոռն այժմ իրենց տանն է։

 Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում լուր տարածվեց այն մասին, որ «Երևանի իրավատնտեսագիտական եւ կառավարման» քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։

 Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ դանակահարությունից հետո իրավապահները չեն կարողանում հայտնաբերել նույն քոլեջի ուսանող, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը՝ Գագիկ Կարենի Մելքոնյանին»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն