Հայտնի երգչուհի Շերը, որը սիրային հարաբերությունների մեջ է իրենից 40 տարով փոքր տղամարդու հետ, խորհրդով է կիսվել կանանց հետ: 77-ամյա աստղի կարծիքով՝ բոլոր կանայք պետք է կյանքում գոնե մեկ անգամ ժամադրվեն իրենցից երիտասարդ տղամարդու հետ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նա այդ մասին ասել է Chicken Shop Date յութուբյան շոուի ժամանակ:



Շերը 2022 թվականի նոյեմբերից հանդիպում է 37-ամյա երաժշտական պրոդյուսեր  Ալեքսանդր Էդվարդսի հետ, որի հետ ծանոթացել է Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում:



Եվ Էդվարդսը նրա առաջին երիտասարդ զուգընկերը չէ: 1980-ականներին Շերը հանդիպել է Թոմ Քրուզի, Վալ Քիլմերի և Ռոբ Կամիլետիի հետ, որոնք բոլորն էլ ավելի քան 10 տարով երիտասարդ են նրանից:

Հարցազրույցի ընթացքում Շերը խոստովանել է, որ տարիքով տղամարդիկ իրեն չեն հավանում:




Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն