Ռուսաստանն Ուկրաինայում ամերիկյան F-16-ների դեմ կօգտագործի Սու-57 կործանիչներ. National Interest
Ռուսաստանի օդատիեզերական ուժերն Ուկրաինայում ամերիկյան F-16-ների դեմ կօգտագործեն հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչներ, գրում է ռազմական հետազոտող Մայա Կառլինը The National Interest-ի համար։
Նա նշել է, որ, ռուսական կործանիչը կարող է կրել մինչև ութ K-77M «օդ-օդ» հրթիռ, և ցամաքային ռադարների հետ համաժամանակեցման շնորհիվ այն առավելություն կունենա ամերիկյան կործանիչի նկատմամբ։
Նիդերլանդներն ու Դանիան առաջինն էին, որ համաձայնեցին Ուկրաինային F-16 կործանիչներ տրամադրել։ Սպիտակ տունը հաստատել է, որ Ուկրաինան երրորդ երկրներից մարտական ինքնաթիռներ կստանա օդաչուների վերապատրաստման ավարտից հետո: