Ադրբեջանցի սակրավորներն օգտագործում են հատուկ վարժեցված սակրավոր շներ և առնետներ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքն ականազերծելու համար, ասել է Ադրբեջանի ականազերծման գործողությունների ազգային գործակալության ներկայացուցիչ Ֆարհադ Իսաևը։

Միաժամանակ, նա նշել է, որ նույն գործընթացում օգտագործվում են զրահապատ էքսկավատորներ, ինչպես նաև, ադրբեջանական արտադրության ականազերծման մեքենաներ։

Իսաևի խոսքով՝ 2020 թվականից մինչ օրս ԼՂ-ում 337 մարդ պայթել է ականների վրա, նրանցից 65-ը, այդ թվում՝ 50 խաղաղ բնակիչ, մահացել է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն