Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը:

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ երեկ տեղեկություն է ստացվել, որ մեր զինվորներից մեկն է զոհվել:

«Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել հիշատակը»,- ասաց Ազգային ժողովի նախագահը:

Հիշեցնենք, դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն  կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու գործողությունները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն