ԱՄՆ 60 սենատոր և ներկայացուցիչ, միանալով դեմոկրատ սենատորներ Ալեքս Պադիլլայի և Աննա Էշուի նամակին, կոչ են արել Կոնգրեսի առաջնորդներին՝ մեծացնել անվտանգության օգնությունը Հայաստանին և մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:

«Քանի որ Կոնգրեսը դիտարկում է լրացուցիչ ֆինանսավորում մեր դաշնակիցների անվտանգությունը բարձրացնելու համար, մենք կցանկանայինք ընդգծել Հայաստանի Հանրապետության խոցելի ժողովրդավարությունը, որն ամերիկյան աջակցության կարիքն ունի։

Մենք վճռականորեն աջակցում ենք միջոցների ներառմանը ցանկացած լրացուցիչ հատկացումների օրինագծում՝ ամրապնդելու համար ԱՄՆ-ի և Հայաստանի գործընկերությունն անվտանգության ոլորտում և լուծելու հումանիտար լուրջ խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով»,- ասված է նամակում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն