ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը երկրում և աշխարհում դժվար է գերագնահատել. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ամերիկյան Time ամսագրի վարկածով «Տարվա մարդ 2023» կոչման հավակնորդների կարճ ցանկում Պուտինի ներառումը:

«Այս առաջադրումն էական չէ», - ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հավելել է Պեսկովը:

«Տարվա մարդ 2023» կոչման հավակնորդների թվում են նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը, ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, CHatGPT-ի ստեղծող Սեմ Ալթմանը և այլք:

Հաղթողի անունը հայտնի կդառնա չորեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ին։

Հեղինակավոր Time ամսագիրն ամեն տարի «Տարվա մարդ» է ընտրում սկսած 1927 թվականից։ 2022 թվականին այդ կոչմանն է արժանացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իսկ 2021 թվականին՝ ամերիկացի գործարար Իլոն Մասկը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն