Ձեր ելույթներում երկրի ղեկավարին դիմեք պարոն վարչապետով կամ պարոն Փաշինյանով և այլևս չդիմեք անունով. Հակոբ Արշակյանը՝ Աննա Մկրտչյանին
Տիկին Մկրտչյան, այս իմ խոսքի ամենակարևոր մասը հենց տիկինն է: Եթե զգում եք ես Ձեզ Աննա չեմ ասում, այլ ասում եմ տիկին Մկրտչյան:
Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին, որտեղ նա 2 անգամ վարչապետին դիմեց անունով:
«Ուզում եմ իմ հարգանքը դրսևորել Ձեր ընտրողների և խորհրդարանի նկատմամբ: Պիտի խնդրեմ, որ Ձեր ելույթներում երկրի ղեկավար ընտրված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեք պարոն վարչապետով կամ պարոն Փաշինյանով և այլևս չդիմեք անունով:
Սրանով կարտահայտեք Ձեր հարգանքը խորհրդարանի և ՀՀ քաղաքացու նկատմամբ: Հաջորդ անգամ Ձեր ելույթը կընդհատվի և ցանկացած պատգամավորի ելույթ կընդհատվի եթե դուք նման գործելաոճով հանդես գաք և ես չեմ հանդուրժի ձեր անհարգալից պահվածքը այստեղ»,- ասաց նա: