Եթե Թրամփը չառաջադրվեր, վստահ չեմ, որ ես կառաջադրվեի. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ վերընտրվելու որոշումը մասամբ կայացրել է այն պատճառով, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է կրկին առաջադրվել, ուստի Բայդենը ջանում է իր նախորդին թույլ չտալ Սպիտակ տուն վերադառնալ: Այս մասին գրում է nbcnews.com-ը:
«Եթե Թրամփը չառաջադրվեր, ես վստահ չեմ, որ կառաջադրվեի»,- ասել է Բայդենը Բոստոնում նախընտրական միջոցառման ժամանակ՝ հավելելով, որ «չի կարող թույլ տալ, որ Թրամփը հաղթի»։
Լրագրողի ճշտող հարցին առ այն, թե արդյոք Բայդենը կհրաժարվի մրցավազքից, եթե Թրամփը դուրս գա ընտրապայքարից, ԱՄՆ նախագահն ասել է.«Ոչ, ոչ հիմա»: