Բրյանսկի գիմնազիայում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել
Ռուսաստանի Բրյանսկ քաղաքի թիվ հինգ գիմնազիայում հրաձգության պատճառով երկու մարդ է զոհվել՝ հայտնել են քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ զոհվածներից մեկը հրաձգությունը կազմակերպած՝ ութերորդ դասարանցի աղջիկն է, որն ինքնասպան է եղել։
«Տեղում աշխատում են օպերատիվ հատուկ ծառայությունները։ Բոլոր դպրոցականները մեծերի ուղեկցությամբ ուղարկվել են տուն։ Դպրոցը շրջափակել են ոստիկանության աշխատակիցները»,- ասված է հաղորդագրության մեջ։