ՔՊ խմբակցությունում ժողովրդի ծոցից դուրս եկած մարդիկ են, օլիգարխներ չկան․ Սերգեյ Բագրատյան
Իշխանական՝ ՔՊ խմբակցությունում ժողովրդի ծոցից դուրս եկած մարդիկ են, որևէ մեկին չեք գտնի, որ օլիգարխի որդի է կամ դատախազի ընտանիքի զավակ լինի։
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Չպատասխանել ընդդիմադիր պատգամավորին, որն իշխանությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ՝ նշելով, թե ամբողջովին թաթախված են կոռուպցիայի մեջ, նշանակում է՝ ընդունել այն։
Համակարգային կոռուպցիայի հետ կապված վստահաբար կարող եմ ասել, որ նախկինի հետ համեմատ անհամեմատելի է։ Կոռուպցիան չի վերացել, բայց 10-230 տարվա համեմատ տարբերությունը հսկայական է»,- նշեց պատգամավորը։