Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի ընկերներ, օրեր առաջ իմ ներկայացրած ««БЕСПРЕДЕЛ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» Մաս 1-ում ես խոստացել էի, որ հաջորդիվ լինելու է ավելի հետաքրքիր:

Ասպիսով, ինչո՞ւ է այդքան կարևոր Ահարոն Բարսեղյանի կողմից «սեփակականշնորհված» ՊԱԳ-ի գործառույթների մանրամասները, նախ և առաջ արձանագրենք, որ ՊԱԳ-ը տնօրինում և ուղղորդում է Պետական Բյուժեից Առողջապահության նախարարությանը հատկացրած գումարների շուրջ 75%-ը (Բյուջեից ԱՆ հատկացրած շուրջ 149 մլրդ դրամից 115 մլրդ դրամը նախատեսված է ՊԱԳ-ի տնօրինութամբ և հսկողությամբ ընդունվող բժշկական ծառայությունների համար) և որպեսզի Ահարոն Բարսեղյանը որպես ՊԱԳ-ի պետ կարողանա «օգտակար» լինել իրեն առատորեն վարձահատույց եղող Ուիգմորների տերերին (հիշեցնեմ, որ 2022 թվականի հունիսից, երբ Ահարոն Բարսեղյանը նշանակվել է ՊԱԳ-ի պետ, «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ին, որի տնօրենն ու սեփականատերն է հանդիսանում սույն անձը, Ուիգմորները ֆինանսական խորհրդատվության համար փոխանցել են շուրջ 100.000 դոլար) նա շրջանառության մեջ է մտցրել մի թեզ, թե ՊԱԳ-ի փորձագետ-բժիշկները որակյալ չեն, չեն տիրապետում բուժական գործի մանրամասներին, հետևաբար, «ստիպված» նա ներմուծել է նոր «մշակույթ»՝ իր սիրելի Ուիգմորների և Արմենակ և Աննա Թադեոսեանների բժշկական կենտրոնի բժիշկներին համատեղության կարգով ՊԱԳ-ում աշխատանքի է ընդունել բարձր աշխատավարձով, որպեսզի նրանք հեռավար պետական պատվերի դեպքերը դիտարկեն և մերժեն և/կամ հաստատեն: Երբ պեղումներով հայտնաբերեցինք այն իրավական ակտը, որով «կարգավորել է» այս փորձագետների աշխատանքը, պարզվեց, որ նրանք «աջակցել» են գնագոյացման աշխատանքներին, ոչ թե մերժել/հաստատել են այլ ընդամենը «ուսումնասիրել» են պետական պատվերի դեպքերը: Իսկ իրականում պատկերը հետևյալն է.

Ես ուսումնասիրել եմ ՊԱԳ-ի կողմից փորձագիտություն իրակակնացրած 2023 թվականի առաջի 5 ամիսների դեպքերը՝ պատկերը հետևյալն է. ընդհանուր առմամաբ ՊԱԳ-ի փորձագետների կողմից փորձաքննվել է շուրջ 29.000 դեպք, որից միջին հաշվով մերժվել է 12%-ը, սակայն նոր համատեղությամբ փորձագետները մերժել են դեպքերի 30-50%-ի չափով:Ստացվում է, որ տարբեր ԲԿ-ների բուժող բժիշկների կողմից ներկայացրած յուրաքանչյուր 2-րդ. 3-րդ դեպքը «սխալ» է բուժված, ենթակա չէ ֆինանսավորման և այս դեպքերի համար պետք է վճարի հիվանդը իր գրպանից, կամ բժշկական կազմակերպությունը պետք է ծախսերը վերցնի իր վրա(տես աղյուսակը)

Ինչեր չես հորինի «տերերիդ» գոհացնելու համար, իսկ թե ինչ չափանիշներով և սկզբունքներով են այս բժիշկները ընտրվում և աշխատում, պարզից էլ պարզ է՝ հանուն տիրոջ բարորության և ապագա բարգավաճման:

Սակայն Ահարոն Բարսեղյանը այսքանով չի բավարարվել, այն ԲԿ-ները, որոնք հանդգնել են վիճել պետական պատվերի դեպքերը փորձագետների կողմից մերժելու մասով, իր մոտ է կանչել, ինքը անձամբ բժշկական մասնագիտան վերջանական եզրակացության է տվել, թեկուզ չունի բժշկական կրթություն, և հայտնել, որ «ինքն ասողն է, ինքն է որոշողը և վերջ», դրանով բոլորին դրդելով կոմունիկացիաներ փնտրել իր հետ: Սույն անձը այս վարքագծով ՊԱԳ-ը վեր է ածել մանրածախ առևտրային շուկայի: Բայց պարզվում է, որ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ «սերը» ՊԱԳ-ի պետի մոտ իրական «հոբբի» է:

Այսպես, սույն բարձրաստիճան պաշտոնյան համատեղությամբ միայն «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ում չի գործունեություն ծավալել, այլ թվով հինգ կազմակերպություններում ունի տարբեր մասնաբաժիններ: Ըստ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի.

«ՕՐԹՈԲՐԵՅՍ ՍՊԸ», «ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՓԲԸ, «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-Ը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՈՒՆ». ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԿ, «ԱՌՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ:

Վերոնշյալ կազմակերպություններում աշխատելով և համատեղելով ՊԱԳ-ի պետի պաշտոնի հետ, որը օրենքի կոպտագույն խախտում է, Ահարոն Բարսեղյանը նույնիսկ տարեկան մի քանի անգամ ՀԿԱԾ-ի կողմից (ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ) որպես պատասխանատու անձ՝ տնօրեն կամ հաշվապահ, վարչական տույժի է ենթարկվել օրինակ հարկային հաշվետվությունները ուշացնելու համար.

Փաստորեն ստացվում է, որ նա ՊԱԳ-ում նստած, կառավարում է 115 մլրդ դրամի բժշկական ծառայությունների հոսքերը, «նորամուծություններ» է անում և ևս հինգ կազմակերպություններում անարգել գործունեություն է ծավալում:

Մեր խառը ժամանակներում այսպիսի «խիզախ» վարքագիծ դրսևորելը շատ տարօրինակ է և ինձ հետաքրքրեց, այս պաշտոնյան ի՞նչի վրա է «հույս» դրել, սեփական հմայքի՞, թե՞ պարզապես մտածում է բախտը կժպտա: Շարունակեցի իմ ուսումնասիրությունները և պարզվեց, որ նա մենակ չէ՛, իհարկե մենակ չէ՛, և այս ոդիսականը ունի գլուխ և տերեր:

Այս առողջապահական համակարգի «БЕСПРЕДЕЛ»-ի գլխին կանգնած է Առողջապահության նախարարությունան գլխավոր քարտուղարը, ում անմիջական հսկողության տակ է գործում ՊԱԳ-ը»:

Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ հրապարակել էր «БЕСПРЕДЕЛ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ․ ՄԱՍ 1-ը



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն