Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում մի շարք երկրների ղեկավարներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, առկա ներուժի լիակատար իրագործման միջոցներ։
Օտարերկրյա գործընկերների հետ զրույցների ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի քայլերի վերաբերյալ՝ անդրադառնալով Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հիմնական սկզբունքներին և դրույթներին։