Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել իրադրությունը Գազայում:

Աբդոլլահիանը շեշտել է, որ անհրաժեշտ են դիվանագիտական նախաձեռնություններ՝ Գազայի բնակչությանն անհապաղ օգնություն ցուցաբերելու համար: Նախարարներն ընդգծել են Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը, որպեսզի վերջինս դադարեցնի պատերազմը Գազայում:

Իրանի ԱԳ նախարարը կարևորել է նաև Թեհրանի և Անկարայի միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների նիստի անցկացումն ու նախագահների առաջիկա հանդիպումը:

Ֆիդանը բարձր է գնահատել Գազայում հրադադարի հաստատմանն ուղղված Իրանի դիվանագիտական ջանքերը՝ ընդգծելով, որ Պաղեստինը մուսուլմանական աշխարհի կենտրոնական խնդիրն է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն