Լուկաշենկոն ԱՊՀ երկրներին կոչ է անում ավելի ակտիվորեն բացվել միմյանց առջեւ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրներին կոչ է անում ավելի ակտիվորեն բացվել միմյանց առջեւ, վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը, որը սահմանափակ էր COVID19-ի համավարակի ֆոնին: Այս մասին նա հայտարարել է այսօր Համագործակցության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն:
Նա նշել է, որ քաջատեղյակ է Համագործակցության պետություններում տիրող իրավիճակին, այն մոտավորապես նույնն է: «Ի՞նչ ենք փակվել եւ թույլ չենք տալիս մարդկանց շփվել: Կանցնենք այս ամենը: Բայց որպեսզի հետագայում դա ծիծաղելի չլինի եւ որպեսզի մարդիկ մատով մեզ ցույց չտան եւ չծիծաղեն մեզ վրա, ինչպես դա տեղի է ունենում կոլեկտիվ Արեւմուտքում»,- ասել է Լուկաշենկոն:
«Եթե մեզ մոտ քիչ թե շատ նորմալ է, մենք այս առումով հավասարվել ենք, դե ուրեմն եկեք բացվենք միմյանց առջեւ»,- կոչ է արել Լուկաշենկոն: