ԱՄՆ-ը մոտենում է Կիևին օգնելու հնարավորությունը կորցնելուն. Ջո Բայդեն
Միացյալ Նահանգները շուտով կարող է կորցնել Կիևին օգնելու իր հնարավորությունը, եթե Կոնգրեսը չհաստատի Ուկրաինային լրացուցիչ բյուջետային հատկացումները։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Դեկտեմբերի 12-ին Բայդենը հայտարարել է Ուկրաինային 200 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթի մասին, որը ներառում էր զինամթերք և հակաօդային պաշտպանության համակարգերի բաղադրիչներ, HIMARS MLRS-ի լրացուցիչ զինամթերք, հրետանային արկեր, հակատանկային զենք և այլն։ Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալի՝ Ուկրաինայում պատերազմից սկզբից ի վեր Վաշինգտոնը Կիևին տրամադրել է 44,2 միլիարդ դոլարի օգնություն։
ԱՄՆ Սենատում ձախողվել է Ուկրաինային, Իսրայելին և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան դաշնակիցներին (ներառյալ մասամբ ճանաչված Թայվանը) 105,85 մլրդ դոլարի ռազմական օգնության «համակցված» փաթեթի վերաբերյալ նախնական քվեարկությունը: Քննարկման մեկնարկին աջակցել է 49 սենատոր։ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում նախագծի քննարկման համար նախաձեռնությունը պետք է ստանար 60 ձայն:
Դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մտադիր չէ արձակուրդ գնալուց առաջ անդրադառնալ Ուկրաինային օգնության նոր փաթեթի թեմային։